▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի երկու գեներալ, երկուսն էլ Ալիև, ազատվեցին աշխատանքից

Ադրբեջանցի երկու գեներալ, երկուսն էլ Ալիև, ազատվեցին աշխատանքից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը և նույն բաժնի գեներալ-գնդապետ Մահերրամ Ալիեւը ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից:

Հետաքրքիր զուգադիպությամբ երկու գեներալները պաշտոնից ազատվում են ադրբեջանական բանակի զորավարժությունների ընթացքում: Նաև այն ընթացքում, երբ Ադրբեջանը օրը մեջ մեկ տեսանյութ է հրապարակում, թե ինչպես են իրենք իբր խոցում հայակական դիրքերը:

Ազատման գործընթացը համընկավ նաև Ադրբեջանի բանակում լրտեսների հայտնաբերման հետ: Արդեն որոշակի ժամանակ է Ադրբեջանի ուժային կառույցները հայտնաբերել են լրտեսների խումբ, որոնք բոլորը զինվորականներ են ու իբր համագործակցել են հայկական հատուկ ծառայությունների հետ:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее