▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան պայմանական ազատ է արձակվել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան պայմանական ազատ է արձակվել: Այսօր Ադրբեջանի «Բարձրագույն Դատարանը» վերանայելով Խ. Իսմայիլովայի բողոքարկումը վերջինիս նկատմամաբ որպես պատիժ է նշանակել 3 տարի 6 ամիս պայմանական ազատազրկումը (Մինչ այդ Խադիջա Իսմայիլովան դատապարտվել էր 7 տարի 6 ամիս ազատազրկմամբ): Դատարանի վճռով Խ. Իսմայիլովան կանցնի փորձաշրջան, որի ընթացքում վերջինս ամեն ամիս պարտավոր է ներկայանալ ոստիկանական բաժին, ինչպես նաև առանց պետական մարմինների թույլտվությամբ 5 տարվա ընթացքում չի կարող լքել երկրը և փոխել բնակության վայրը:

Աշոտ Մովսիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее