Ադրբեջանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները,որոնք նախապատրաստվում են օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը և իրենց վերջին հավաքն են անցկանցում Բաքվի Excelsior հյուրանոցում հայտարարել են,որ բոյկոտում են հավաքը և չեն մասնակցի աշխարհի առաջնությանը,քանի որ երկար ժամանկ է նրանց չեն վճարում աշխատավարձերը...Ադրբեջանցի ապստամբ ըմբիշների մեջ են օլիմպիական չեմպիոն Թորգուլ Ասկերովը,Հաջի Ալիևը և ուրիշներ...
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիրդովսի Ումուդովը հայտարարել է,որ իրենք կմասնակցեն առաջնությանը...Անդրադառնալով հունա-հռոմեական ոճի ըմբիշների բողոքներին,վերջինս նշել է,որ նախկինում ֆեդերացիան շատ մեծ ուշադրություն է դարձրել նրանց,իսկ հիմա կան խնդիրներ,որոնք ունեն աշխարհի շատ ֆեդերացիաներ...
Ումուդովի ասածը ծանրակշիռ կլիներ,եթե բավական մեծ ֆինանսական խնդիրներ ունեցող Ադրբեջանն ահռելի գումարներ չծախսեր օտար մարզիկներին գնելու,Իսլամիադա և Եվրոպական առաջին օլիմպիադա կազմակերպելու, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի մրցաշարեր անցկացնելու վրա...Վերջին օրինակը՝Ադրբեջանը մի ամբողջ վոլեյբոլի կանանց թիմ է գնել Ուկրաինայից...
Այսինք,օտարներին զարմացնելու և իբրև թե սեփական գովանդն անելու համար Իլհամ Ալիևը գումարներին ունի,իսկ հարազատ օլիմպիական չեմպիոնին և այլ մարզիկներին արդար վաստակած աշխատավարձը վճարելու հնարավորություն չունի...
Մեկնաբանություններն ավելորդ են...Սոված ըմբիշների ապստամբությունը դեռ սկիզմբ է...Սոված ազերին վերջում Ալիևի գնած ահռելի քանակությամբ զենքը հենց վերջինիս դեմ է ուղղելու...
Ադրբեջանցի ըմբիշներն ապստամբել են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


