aravot.am-ը գրում է. Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղում հիմա հանգիստ է, կրակոցներ չկան: Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը հայտնեց, որ մի շաբաթ առաջ Բերքաբերում հուղարկավորություն էր, ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի վրա, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի բնակիչ Հովիկ Ալավերդյանը, որն ազատ ժամանակ ձկնորսությամբ է զբաղվում, ասաց, որ այս տարվա ընթացքում 3 անգամ ադրբեջանցիները կրակ են բացել Ջողազի լճում նավակներով ձուկ որսացող բերքաբերցիների վրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


