▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը կարող է մեզ օգուտ տալ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը կարող է մեզ օգուտ տալ: Ֆուտբոլային ակումբը այսօր հաղթել է դանիական «Կոպենհագեն» ակումբին:

Առաջին հայացքից ադրբեջանցիների համար ուրախալի լուր է, որ իրենց ակումբը հաղթում եմ, բայց այլ տեսանկյունից նայելու դեպքում պատկերը փոխվում է:

Եթե «Ղարաբաղ» ակումբը հաջողության հասնի ու մի քանի հաղթանակ ևս տոնի ու այդպես առաջ գնա մրցաշարում, ապա աշխարհում զգալի մարդկանց մոտ ցանկություն կառաջանա փնտրել ու տեղեկություն ստանալ դրա մասին: Արտասահմանցիները կբացեն ինտերնետային որոնման կայքերից մեկը ու կփնտրեն առաջին բառը, որ կհիշեն տվյալ ակումբից՝ Karabakh: Որոնման ծրագրերը բազմաթիվ նյութեր կբերեն առաջին հերթին ոչ թե ֆուտբոլային ակումբի մասին, այլ հենց մեր Արցախի, պատերազմի, հաղթանակի և այլնի:

Այսպիսով ադրբեջանցիների կատարած իբր խելացի քայլը, այն է ՝ Արցախը չենք կարողանում գրավել, գոնե «Ղարաբաղ» ակումբ ունենանք, կարող է նաև մեզ համար ձեռնատու լինել: Սպասենք մեր Արցախի անունը կրող «Ղարաբաղ»-ի հաջորդ խաղերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее