Ադրբեջանական պատվիրակություններն այցելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանական պատվիրակություններն այցելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան. Ալեն Սիմոնյանը հորդորում է պատրաստ լինել այս գործընթացին
«Իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես՝ մեր գերիների և պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն խնդիր է։ Այնուամենայնիվ, շփումները պահպանվում են, մենք այս շփումները խորացնելու ենք։ Երբ ասում եմ «մենք», նկատի ունեմ նաև ադրբեջանական կողմին։ Իմ վերջին շփումներից իմ ընկալումն այն է, որ մենք մի գծի վրա ենք»։
***
«ԼՂ վերադարձի հետ կապված հարցը դրոշակ սարքածները պատրա՞ստ են էդ մարդկանց անվտանգ վերադարձը ապահովել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ընդդիմության այն հայտարարությանը, թե ՔՊ-ականները դեմ են քվեարկել բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին։
«Կա՞ մարդ, որ հիմա կարող է հայտարարել, որ ինքը ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի ցանկացած բնակավայր։ Մեծ- մեծ խոսելով չի, միայն կենաց խմելով չի»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ գուցե որոշ ժամանակ անց դա հնարավոր լինի, սակայն այս պահին դա անհնար է․ «Ուզում եք ասեք՝ Ղարաբաղի բնակիչներ կան, որ ուզում են գնան, ՀՀ իշխանություններն էլ ասում են՝ դե՞մ ենք»,- հավելեց Սիմոնյանը։
Հիշեցնենք երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել էր․ «ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին։
Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել...»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet