Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ադրբեջանական բանակի թև ու թիկունք վիրտուալ բանակին՝ ադրբեջանական լրատվամիջոցներին, կրկին հանգիստ չի տալիս գեներալ Բալասանյանի տված հարցազրույցը, որը նա տվել էր mediamax.am կայքին:
Ադրբեջանական լրատվականները առանձնացրել են Բալասանյանի հարցազրույցից մեկ հատված և խմբագրված տարբերակով դրել են իրենց կայքում: Մասնավորապես ՝ После полученных ударов в четырехдневной войне армянские войска продолжают укреплять оборонительные линии в оккупированном Карабахе. Վիտալի Բալասանյանը իր հարցարզրույցի ժամանակ ոչ մի անգամ չի օգտագործել «օկուպացված» բառը:
Ադրբեջանցիների հուշերում դեռ թարմ են Վիտալի Բալասանյանի մասին հիշողությունները: Դրանք թարմացել են նաև 2016 թվականի ապրիլին, երբ Բալասանյանը, չունենալով զինվորական պաշտոն, գլխավորում էր մի շարք ուղղություններով մարտերը:
Ադրբեջանի նախկին գեներալները համար դա անհավատալի բան է, քանի որ նույնիսկ ապրիլյան մարտերի ժամանակ նրանց մեծ մասը նույնիսկ չի խառնվել մարտին, չի գլխավորել նույնիսկ մի փոքրիկ ջոկատ:
Ու քանի որ ադրբեջանական բանակը Բալասանյանը դեմ ոչինչ չի կարողացել ու չի կարողանում անել, գործի են դրել լրատվական դաշտի իրենց մարտիկներին, նյութերի տեքստերը և հայտարարությունները փոխելով փորձում են թփրտալ:


