▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կեղծ տեղեկությունները և 8 զոհերը

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:  

Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը երկու կեղծ տեղեկություն է տարածել: Առաջինն այն մասին, թե իբր հայկական կողմը զոհեր ունի, որոնք մահացել են ավտովթարից: Կեղծ հայկական էջի օգտատերն իբր գրել էր, որ անձամբ է օգնել վթարից տուժածներին:

Այնուհետև ադրբեջանական մեկ այլ ՖԲ օգտատեր տարածում է հայտարարությունը, որը ավելի շատ վնաս կհասցնի իրենց բանակին քան մեզ:

Օգտատերը հայտարարում է, որ ադրբեջանական բանակը խոցել է մեկ մարդատար, մեկ բեռնատար և մեկ տրակտոր: Այս հայտարարությունն իրականում կեղծ է, սակայն փաստում է, որ ադրբեջանցիները նշանառության տակ են առնում ոչ թե հայկական հրետանին, այլ քաղաքացիների տեխնիկաները և բնակավայրերը: Օգտատերը ցանկացել է բարձրացնել ժողովրդի հավատը դեպի իրենց բանակի զինվորներ, սակայն ինչպես միշտ ձախողվել է:

Այս ամբողջ կեղծ տեղեկությունները լցվել էին համացանց, որպեսզի արդեն այսօր պարզ դառնար, որ իրականում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ: Ադրբեջանցի օգտատեր Մուրադ Ջաֆարովը հայտնում է, որ նրանք են՝

Մայոր Սամադով Ռովշան

Լեյտենանտ Սահիբ Ալըև

Շարքային Վուգար Զահիրով

Շարքային Մուրադ Հասանով

Շարքային Ֆարրուխ Ռուսթամով

Ենթասպա Ալիքյարամ Բալադով

Շարքային Ալի Ֆաթուլաև

Շարքային Ջեյհուն Ալլահվերդիև:

Եվս 6 հոգի ծանր վիրավորվել են:

Ջոջուխ Մարջալու գյուղի մերձակայքում, ադրբեջանական զինված ուժերի Կամ

զ մակնիշի ավտոմեքենան պայթել է հայկական հակատանկային ականի վրա։


Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее