▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական գործող վարչակազմն ամրապնդում է երկրում Ալիևների բացառիկ ընտանեկան իշխանությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանական գործող վարչակազմն ամրապնդում է երկրում Ալիևների բացառիկ ընտանեկան իշխանությունը և փորձում է ապահովագրել դրա շարունակականությունն անգամ այն դեպքի համար, եթե ինչ-ինչ պատճառներով Իլհամ Ալիևը դադարի լինել պետության ղեկավար:

Մյուս կողմից տիկնոջը նշանակելով առաջին փոխնախագահի պաշտոնում, պարոն Ալիևը նվազեցնում է նաև հնարավոր հակառակորդների կողմից իր դեմ մահափորձի կազմակերպման նպատակահարմարության աստիճանը, քանի որ այժմ իր ֆիզիկական չեզոքացման պարագայում իշխանության վակուում չի առաջանալու՝ իշխանությունն անմիջապես կժառանգի տիկին Մեհրիբանը:

Նոր իրավիճակում Ալիևների քաղաքական հակառակորդներն իշխանափոխության ուժային սցենարը հաջողությամբ գլուխ բերելու համար ստիպված են լինելու միաժամանակ թիրախավորել և երկրի նախագահին, և առաջին փոխնախագահին: Որքան էլ որ մեզանում ծաղրեն այս մոտեցումը, կարծում եմ, որ Ադրբեջանի ներքաղաքական իրողությունների պարագայում այն կարող է արդյունավետ լինել:

Արման Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее