|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանցիներին աչքալուսանք են տվել, թե Ադրբեջանից Հայաստան «Ռեգուլյար» տեսակի էժան բենզին է ներկրվելու։ Ադրբեջանն ինքն է այլ երկրներից բենզին ներկրում, ինչո՞ւ է Հայաստան էժան բենզին առաքում։ Սա Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականության դրսևորումն է։ Ալիևի քաղցրաբլիթը Հայաստան առաքվող էժան բենզինն է, իսկ մտրակը Հայաստանի հասցեին Ալիևի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներն են, այն, որ Հայաստանի կողմից ինքնասպանություն կլինի հրաժարվելը Զանգեզուրի միջանցքը տրամադրելուց։ Ադրբեջանական էժան բենզինն Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին, որ հունիսի 7֊ին կայանալիք ԱԺ ընտրություններում քվե տան Ադրբեջանի հետ բանակցությունները ձախողած, հազարավոր զոհերով Արցախը հանձնած, կռվով կամ առանց դիմադրության Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնած, սահմանազատման անվան տակ Կիրանցի շուրջ 15 հեկտար հողերը, Կիրանցի կամուրջը, միջպետական ճանապարհի մի հատվածը, Կիրանց-Բաղանիս հատվածում և Բերքաբերի մոտ 30 տարի ամրացված դիրքերը տված ՔՊ-ական իշխանությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը և ՔՊ֊ն այդքան կարևորում են Հայաստան էժան վառելիք ներկրելը, Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակումը, ապա անցած գրեթե 8 տարում ինչո՞ւ Մեղրիում իրանական էժան նավթի նավթազտարան և Հայաստան-Իրան երկաթգիծ չկառուցեցին։ Միով բանիվ` ադրբեջանական էժան բենզինը միայն Հայաստանի համար սարքած թակարդում է լինում»։ Դիտեք նաև՝ |
«Ադրբեջանական էժան բենզինն Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին»․ Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


