▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական բանտում Լապշինին գրեթե ինքնասպանության էին հասցրել

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ներում է շնորհել Բաքվում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Նշենք, սակայն, որ ըստ հասարակական-քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի տարածած տեղեկության՝ այս պահին Լապշինը գտնվում է հիվանդանոցում, քանի որ իր՝ Իսրայելին արտահանձնումն ուշացնելու պատճառով, Լապշինը փորձել է ինքնասպանություն գործել։

«Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ․ Ալեքսանդր Լապշինը մեկուսարանում ցանկացել է ինքնասպանություն գործել։ Բարեբախտաբար, բանտի վերակացուների անհապաղ միջամտության շնորհիվ, ինքնասպանությունը հաջողվել է կանխել։ Այժմ նա բժիշկների վերահսկողության տակ է»,- պատմել է Հասանովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее