▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական բանակի իրական դեմքը

Image may contain: one or more people, mountain and outdoor

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանի իշխանությունը մի խումբ արտասահմանցիների տարել է առաջնագծում գտնվող գյուղերից մեկը, իբրև այժմ այդ գյուղը ոտքի են կանգնեցնում, ծառեր են տնկում, փորձում են նոր տներ կառուցեն ու մարդկանց բնակեցնեն: Գյուղը դատարկ է եղել, սակայն ըստ իրենց տարածած հայտարարության այնտեղ մեկ ընտանիք ապրել է: Ընտանիքի հայրը իբրև չի ցանկացել լքել գյուղը, չնայած այն հանգամանքին, որ գյուղը հենց հայկական դիրքերի դիմացն է եղել: 

Իհարկե, եթե հայկական բանակի զինվորները ցանկանային , ապա այդ ընտանիքը, եթե իրականում ապրել է այդտեղ, շատ արագացրած տեմպերով կփախնեին գյուղից, բայց դե մեր կռիվը խաղաղ բնակչության դեմ չէ:

Բայց հետաքրքիրը այս պատմության մեջ այն է, որ մարդկանց փորձում են ներկայացնել իրենց գյուղը պահող զորքի մարտունակությունը այս նկարի միջոցով: 

Լուսանկարը արվել է պատերազմի ամենաառաջին օրերին: Խրամատում գտնվող ադրբեջանցի զինվորները, կենդանի շանը օգտագործում են, որպես թիրախ, հայկական բանակի զինվերները վայրը կամ դիպուկահարներին նկատալու համար: Եվ այս լուսանկարի ներկայությամբ ադրբեջանական բանակի սպա , փոխգնդապետ Սեյմուր Աբդուլկերիմովը պատմում է իրենց բանակի հերոսությունների մասին, սա պատմում է նաև , թե իբր ապրիլին հայկական բանակի զինվորները ինչպես են փախել դիրքերից:

Չգիտես ինչ ճանապարհներով ողջ մնացած ու ապրիլին առաջնագծում մեկ վարկյան անգամ չերևացած այս սպան երևի մոռացել է պատերազմի առաջին օրերից սկսած իրենց բանակի զինվորների սարսափած դեմքերը: Սա մոռացել է նաև, որ նույնիսկ ապրիլին այդ մեկ դիրքի գրավումը կատարվել է, ոչ թե իր բանակի զինվորով, այլ գումարով կռվող թուրք ահաբեկիչների շնորհիվ: Չնայած մարտերի մասին միայն հեռուստատեսությամբ տեղեկացած սպան հազիվ էլ այս մակարդակի լինի:

Ու որպես վերջաբան ստեղ տեղադրեմ նաև ադրբեջանական բանակի մի զինվորի տեսանյութ, ով «բախտ» էր ունեցել հանդիպել հայկական բանակի զինվորների հետ`

 

Աշոտ Ասատրյան

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее