▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական բանակ, թե՞ ծայրահեղականների հավաքատեղի

Ադրբեջանը շարունակում է իր բանակի կազմում իսլամիստ-ծայրահեղականների ընդգրկման քաղաքականությունը: Ծայրահեղականների «ապրիլյան հետքի» մասին վերջին շրջանում նույնիսկ Հայաստանի նախագահը խոսեց:

Պարզվում է՝ այդ կարգի ահաբեկիչներին բանակային ծառայության ընդգրկելու գործընթացը նախապատրաստվել էր դեռևս 2015թ-ին, երբ որոշվել էր թույլատրել արտասահմանցիներին պայմանագրային հիմունքներով ծառայել Ադրբեջանական բանակում: Դրա համար ընդամենը պահանջվում էր ներկայացնել անձնագիր և կրթության վերաբերյալ փաստաթուղթ:

Ըստ էության, ծայրահեղականներին մոբիլիզացնելը մի քանի խնդիր է լուծում. Նախ նրանք հիմնականում փորձառու են, երկրորդ, նրանց մահվան դեպքերը քողարկելը հեշտ է, իսկ Ադրբեջանի իշխանությունների համար դա ծայրահեղ կարևոր է: Այնպես որ, Ադրբեջանը սադրանքների նոր ուղիներ է փնտրում:

Նարեկ Պողոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее