▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադեկվատ չէր, ես էլ հարցրեցի` թմրանյութի ազդեցության տա՞կ եք»․ Հայկ Մարության

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ ավտոբուսում իր և քաղաքացու միջև վիճաբանության տեսանյութին, որտեղ նա քաղաքացուն հարցնում է․ «Նարկոտիկի տա՞կ եք»։

«Ինձնից 10-15 տարի մեծ մարդ էր, պապիկ չէր, ինչպես նշվում է։ Հենց սկզբից շատ ագրեսիվ վարքագիծ դրսևորեց։ Վիրավորանքներ հնչեցրեց, շատ տարօրինակ մեզ թվաց, միանգամից հասկացանք, որ գինովցած է։ Մոտեցանք և երբ ալկոհոլի հոտ չառանք, միանգամից տրամաբանական հարց առաջացավ, որ այլ նյութերի ազդեցության տակ է։ Հարց տվեցի՝ դուք թմրանյութի տա՞կ եք, քանի որ այդ մարդը շատ վատ էր իրեն դրսևորում։ Անգամ մեր տղաները ցանկանում էին ոստիկանություն դիմել, սակայն նա հեռացավ։ Մենք ամբողջական տեսանյութն ունենք, հատուկ չենք հրապարակել, որպեսզի նրան չթիրախավորնեք»,- ասաց Մարությանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее