▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանում իրենց տատ ու պապի գերեզմանի կողքին հարազատները հայտնաբերել են նոր հողաթումբ

 

Shamshyan.com-ը գրում է. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ՝ Ամալյա Գրիգորյանն ու Վառվառա Գևորգյանը իրենց մյուս հարազատների հետ միասին հայտնվել են անհասկանալի իրադրության մեջ: Բանն այն է, որ նրանցից մեկի հոր ու մոր, իսկ մյուսի՝ ամուսնու հոր ու մոր գերեզմանի կողքին, որը գտնվում է Աբովյան քաղաքի նոր գերեզմանատանը, սույն թվականի ապրիլ ամսվա վերջին հայտնվել է մի գերեզման հիշեցնող հողաթումբ, որի տակ, ըստ գերեզմանատան պահակի և տնօրենի, մարդ է թաղված, իսկ թե ո՞վ է այդ մարդը, կամ նրա հարազատները, ինչո՞ւ է հենց այդտեղ թաղված, դա էլ հենց տարակուսանքի, մտածելու և անհանգստանալու տեղիք է տալիս կանանց: Կայքի թղթակցի հետ զրույցում նրանք ասել են.

«Պապիկը մահացել է 2006 թվականին, իսկ տատիկը՝ 2011 թվականին: Այստեղ հուղարկավորել ենք, հաճախակի այցի ենք գալիս, բայց այն, ինչ տեսանք ապրիլի վերջին կատարած այցի ժամանակ՝ անբացատրելի է: Զատիկից երկու օր առաջ իմ որդին եկել է՝ մաքրել գերեզմանը և ոչ մի արտառոց բան չի եղել, Սուրբ Զատիկին մենք ենք եկել, կրկին ոչ մի բան չի եղել: Ապրիլի 28-ին եղբայրս է եկել գերեզման և նկատել, որ մեկ այլ մարդու են թաղել ծնողների մոտ: Նույն օրը դիմեցինք պահակին, նա ասեց, որ հնարավոր չի, որից հետո իրեն բերեցինք այստեղ, ցույց տվեցինք ու հիմա էլ ասաց, որ 200 հոգանոց թաղում է եղել, փոսն ինքն է փորել, իսկ իրենց ասել են, որ թաղում են իրենց տատիկի ու պապիկի մոտ:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее