▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանում 24-ամյա տղային սպանած եղբայրները ձերբակալվել են

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Կոտայքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների աշխատանքի արդյունքում քիչ առաջ Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ՝ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը հայտնաբերվել և ձերբակալվել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինները կասկածվում են Աբովյան քաղաքում նոյեմբերի 10-ին, խուլիգանական դրդումներով Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Սարգիս Զեյնալյանին սպանելու մեջ։

Ողբերգական դեպքից մեկ այլ տեսանյութ դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее