▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանի քաղաքապետը մանկապարտեզի հաշվին առանձնատո՞ւն է կառուցում. պարզաբանում

Աբովյան քաղաքում գործող Թիվ 6 մանկապարտեզը հայտնվել է  օլիգարխների «ուշադրության կենտրոնում».  մանկապարտեզի տարածքում մասնավոր կառույցի շինարարություն է սկսվել, մանկապարտեզին պատկանող հսկայական կանաչապատ տարածքի հաշվին: Այս մասին Asekose.am-ի ընթերցողներից մեկը տեղեկացրեց կայքին նշելով, որ քաղաքապետ՝ Վահագն Գևորգյանը, որոշել է հենց այդ հատվածում կառուցել իր հսկայական ու շքեղ առանձնատունը:

 

 

 

Ըստ մեր աղբյուրի՝ վերջինս չի բավարարվել իրեն հասանելի տարածքից և որոշել է, որ «ճիշտ է» նաև ահռելի տարածք վերցնել մանկապարտեզին պատկանող կանաչապատ տարածքից:  Այդպիսով մանկապարտեզի պարիսպները զգալի չափով հետ են տարվել և վերոնշյալ տարածքում շինարարություն է սկսվել, իսկ քաղաքապետն էլ իրեն հատուկ ուշադրությամբ ամեն առավոտ այցելում է նախկին կանաչապատ տարածք ու հետևում, թե ինչպես է ընթանում իր առանձնատան կառուցումը:

Asekose.am-ը կապ հաստատեց Աբովյան քաղաքի Հասարակայնության կապերի պատասխանատու Նժդեհ Հովսեփյանի հետ , ով հանդես եկավ գրավոր պատասխանով , որը ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը՝ առանց խմբագրման:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի պատասխան Ձեր գրավոր հարցմանը՝ հայտնում ենք հետևյալը.

Աբովյանի Թիվ 6 մանկապարտեզի տարածքի որևէ սանտիմետր օտարված չէ։ Մանկապարտեզի տարածքում որևէ շինարարություն չի ընթանում։ Շինարարությունն ընթանում է մանկապարտեզի հարևանությամբ` մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում, իսկ շինարարությունը կատարվում է սեփականատիրոջ կողմից՝ հաստատված շիննախագծով և օրինական շինթույլտվությամբ։

 

 

Տվյալ տարածքը չի պատկանում Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին կամ նրա ընտանիքին։ Համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի ունեցվածքին ու կարողությանը կարող եք ծանոթանալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված համապատասխան հայտարարագրում։

Հեղինակ՝ Ա. Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее