▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբու Դաբի ուղևորության տոմս, iPhone և այլ նվերներ. Telcell-ի մեծ խաղարկության հաղթողները ստացան իրենց մրցանակները

7-օրյա ուղևորություն դեպի Աբու Դաբի, iPhone, MacBook, Dyson վարսահարդարիչ և այլ նվերներ. Telcell-ն ամփոփեց խաղարկության արդյունքները: Telcell Wallet-ի 12 հաջողակ օգտատերերը հուզված էին, ոգևորված:

Հավելվածի հաջողակ օգտատերերից Լիանա Պետրոսյանը, երբ տեղեկացել է Աբու Դաբի ուղևորության 2 տոմս շահելու մասին, մի պահ անգամ չի հավատացել:

«Անկեղծ ասած, մի պահ չհավատացի, հետո խոսելու ունակությունս կորցրեցի: Տոմսը, երբ որ ստանամ, գնալու եմ ամուսնուս հետո հանգստանալու: Telcell հավելվածի միջոցով կատարել եմ վճարումներ: Հիմնականում Ռուսաստանից գումարներ ենք փոխանցում, կոմունալ վճարումներն եմ կատարում: Արագ, մատչելի վճարումներ կատարելու տարբերակ է Telcell wallet-ը: Խորհուրդ կտամ, որ բոլորն էլ մասնակցեն, մի օր կշահեն անսպասելի»,-ասում է Լիանա Պետրոսյանը:

Telcell-ի մեծ խաղարկությանը մասնակցության պայմանները պարզ էին. պետք էր պարզապես հավաքել խաղարկության կտրոններ: Իսկ կտրոն կարելի էր ձեռք բերել Telcell Wallet-ով BON-եր փոխանակելով և տրանսպորտի ուղետոմս/փաթեթ ձեռք բերելով, ինչպես նաև Telcell Wallet-ում Telcell Visa թվային քարտ ստեղծելով, Ռուսաստանից գումար ստանալով, Telcell Wallet-ով վճարումներ կատարելով և այլ գործարքներով:

«Շնորհավորում ենք բոլորիդ այս մրցանակի կապակցությամբ: Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր Telcell Wallet-ից, շնորհակալ ենք, որ մասնակցել եք խաղարկությանը: Դա մեզ համար, իհարկե, ամենամեծ գնահատականն է: Շարունակեք օգտվել Telcell Wallet-ից և կկարողանաք իմանալ մեր բոլոր նոր ակցիաների, խաղարկությունների և վճարումների մասին»,- ասում է Telcell Wallet հավելվածի պատասխանատու Տաթևիկ Առուշանյանը:

Լարիսա Հակոբյանը Telcell Wallet-ից հաճախ է օգտվում: Շահած iPhone-ը նվիրելու է աղջկան, ամենաբուռն արձագանքը հենց ինքն է տվել:

«Օրը կարող է 3-4, պարտադիր ամեն օր օգտվում եմ, պարտադիր: Անակնկալ էր ինձ համար շահումը: Կոմունալները, մուծումները, վճարումները, ինչը, որ կապված է ընտանիքի հոգսերը հոգալու համար վճարումների հետ կապված, կատարել եմ Telcell Wallet-ով»,-ասում է Լարիսա Հակոբյանը:

Խաղարկության հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ ուղիղ եթերում։

Գոհար Եղիազարյանի համար շահումը՝ Dyson վարսահարդարիչը, ևս մեծ անակնկալ է եղել:

«Գործարքներս հիմնականում եղել են Telcell-ով, վարկերն եմ մուծել, կոմունալներն եմ մուծել և փոխանցումներ շատ արել տարբեր տեղեր: Բարձր որակով աշխատող կազմակերպություն է Telcell-ը: Խորհուրդ կտամ բոլորին օգտվել Telcell-ից և ունենալ այն զգացողությունները, ոնց ես եմ ունեցել»,-ասում է Գոհար Եղիազարյանը:

Telcell-ը հորդորում է հարմարավետ ու արագ վճարումների և այլ գործարքների համար շարունակել օգտվել Telcell Wallet-ից. նոր անակնկալներն առջևում են:

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее