▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աբելի քույրը». Հրաչ Մուրադյանն ուժերը կփորձի հեռուստասերիալում

Վերջին Բլոգը գրում է. «ATV» հեռուստաընկերությունը նկարահանում է նոր հեռուստասերիալ՝ «Աբելի քույրը», որի գլխավոր հերոսուհուն՝ 17-ամյա Լիլիթին մարմնավորում է երգչուհի Նարինե Դովլաթյանը։ Հեռուստանովելի պրոդյուսերը հաղորդավար Հրաչ Մուրադյանն է, ով առաջին անգամ է իր ուժերը փորձելու սերիալում։

Հրաչից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել անցումը դեպի սերիալային արտադրություն։ «Առաջարկը հնչել է 8 ամիս առաջ, սակայն ես կտրականապես դեմ էի, որովհետև ոչ մի կերպ ինձ չէի պակերացնում այս ոլորտոմ։ Չգիտեի նաև՝ ինչպես կարելի է սերիալ ստեղծել։ Մտահղացումն «ATV»-ի տնօրեն Ռուբեն Արամյանինն է, ինձ հրավիրել են որպես պրոդյուսեր։ Մինչ այս բոլոր նախագծերում, որոնք ղեկավարել եմ, եղել եմ նախաձեռնող, այս անգամ ինձ առաջարկել են նախագիծ։ Կա թիմ, և ես եկել եմ որպես թիմի մի անդամ, ինչը մի քիչ հեշտացրել է իրավիճակը»,- նշեց Հրաչը։

Հեռուստասերիալի սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, նրա հետ աշխատելու են ևս 4 սցենարիստ։ Հրաչի փոխանցմամբ՝ սցենարի հիմքում միայն իրական պատմություններ են. «Մտացածին ոչինչ չենք արել. ուղղակի մի իրավիճակում հավաքագրել ենք մի քանի նմանատիպ պատմություն։ Կարծում եմ՝ մեզանից որևէ մեկը չի կարող կյանքից ավելի լավ սցենարիստ լինել։ Հենց այդ սկզբունքով ենք փորձել սերիալը բերել իրականության սահմանին և որոշակի հեռուստատեսային մեջբերումներ ավելացնելով կամ պակասեցնելով դարձնել ժամանակակից սերիալ, որն իր տեսակով տարբեր է լինելու։ «Կարծում եմ՝ այն կհետաքրքրի հանդիսատեսին»։

Գլխավոր հերոսներին մարմնավորում են դերասան Դավիթ Գրիգորյանը, ով մինչ այս աշխատել է որպես լրագրող և երգչուհի Նարինե Դովլաթյանը։ «Դավիթը Գերմանիայում էր ապրում։ Երկարատև բանակցություններից հետո նա համաձայնեց և եկավ  Հայաստան։ Ոչ պակաս երկար բանակցություններ ենք վարել տարել երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ։  Նարինեն  բազմաթիվ սերիալային առաջարկներ է ունեցել, սակայն միշտ մերժել է։ Այս նախագծով նա շատ ոգևորված է, ես էլ մեծ սպասումներ ունեմ իրենից»,- ասաց պրոդյուսերն ու հավելեց, որ փորձի պակասը լրացնում են նախնական «չիտկաներով»։

«Մեր ստեղծագորական թիմը՝ ի դեմս գեղարվեստական ղեկավարն Գրիգ Վահրամյանի, ով 9 տարի է՝ սերիալային արտադրության մեջ է, մտածում էր, որ փորձ չունեցող դերասանների համար շատ դժվար է լինելու առաջին սերիաներում միանգամից դրամատիկ տեսարաններ ունենալը։ Առաջին մեկուկես շաբաթվա ընթացքում ծանր դրամատիկ տեսարաններ կային, որոնք բավականին բարդ էին։ Նկարահանումների ընթացում Նարինեն 14 ժամ պետք է լաց լիներ։ Թե՛ ինձ, թե՛ ստեղծագործական թիմի համար շատ զարմանալի էր, երբ նկարահանման երրորդ օրն այլևս հեռուստատեսային հնարք չօգտագործվեց դա անելու համար։ Նառան սկսեց իրականում լաց լինել։ Դավիթը ևս շատ արագ է ինտեգրվել կերպարին և շատ սահուն մտել աշխատանքի մեջ։ Կարծում եմ՝ նրանք  պատվով հաղթահարել են իրենց առաջ դրված խնդիրը։ Իհարկե, հեռուստադիտողները կտան իրենց գնահատականը, սակայն մենք հաճելիորեն զարմացած էինք»։

Հրաչի փոխանցմամբ՝ հեռուստանովելի վրա աշխատում է 40 հոգանոց թիմ։ «Շատ մեծ թիմ ենք կուտակել։ Դերասանական կազմում էլ անվանի մարդիկ են ներգրավված, ում ընտրել ենք ոչ թե անվան, այլ մասնագիտական ունակությունների համար»,- ասաց նա ու հավելեց, որ սերիալում խաղում են Հովակ Գալոյանը. Կարո Հովհաննիսյանը, Յուլյա Ֆինկը, Հակոբ Հակոբյանը, Մերի Հակոբյանը, Արաքսյա Մելիքյանը, Հայկ Սարգսյանը, Քրիստինե Կարապետյանը։ Իր առաջին փորձն է անելու նաև Նսրինե Դովլաթյանի եղբայրը՝ Դավիթը, ով մարմնավորում է Նարինեի դասընկերոջը։

«Աբելի քույրը» եթերում կլինի մարտի 7-ից երկուշաբթիից ուրբաթ ժամը 21:30-ին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее