Life.panorama.am-ը գրում է. Դերասան, ռեժիսոր եւ պորդյուսեր Աբել Աբելյանը կայքին պատմել է, որ մի քանի օր է, ինչ «Աբելյան արվեստի դպրոցն» իր դռներն է բացել արվեստասերների համար:
«Վերջին շրջանում իմ ողջ ուժերն ու միջոցները ներդրել եմ «Աբելյան արվեստի դպրոց»-ի հիմնման ու գործունեության վրա: Այստեղ բավականին լուրջ նախագծեր ենք իրականացնում եւ ապագայի համար էլ շատ ծրագրեր ունենք: Այս դպրոցն իր մեջ ներառում է նաեւ երկար ժամանակ գործող «Քասթինգ սքուլը»՝ Կինոյի եւ հեռուստատեսության դպրոցը: Հիմա մեր առաջնահերթ խնդիրն է ակտիվացնել նորաստեղծ «Մանկական զարգացման ծրագիրը»: Միաժամանակ՝ մեր դպրոցն իր գործունեությամբ ամեն բան անելու է, որպեսզի օգտակար լինի արվեստագետներին. Մենք պատրաստ ենք անվճար ու անշահախնդիր կերպով ցուցահանդեսներ կազմակերպել օրինակ նկարիչների համար, ովքեր ունեն հիանալի գործեր, սակայն ցուցահանդեսի հնարավորություն չունեն, պատրաստ ենք երաժիշտների համար կրկին անվճար կազմակերպել փոքրիկ համերգներ: Մենք պատրաստ ենք տարածք տրամադրել նաեւ տարատեսակ համերգենրի կամ ներկայացումների փորձերի համար:
Այսինքն՝ սա ոչ միայն ուսանելու վայր է, այլեւ արվեստագետների համար բաց դաշտ»,- պատմել է Աբել Աբելյանը:
Երվանդ Քոչար 17 հասցեում գտնվող «Աբելյան արվեստի դպրոց»-ն արդեն 20 օր է ինչ գործում է, բայց հստակ քայլերով փորձում է առաջ շարժվել՝ առաջարկելով խելամիտ ու շահեկան պայմաններ.
«Մեր դպրոցը զինված է նորաստեղծ տեխնիկայով, որոնք էլ ավելի շահեկան են դարձնում մեր աշխատանքը: Մեզ համար շատ կարեւոր է «Մանկական զարգացման ծրագիրը»: Սա նախատեսված է 5-11 տարեկան երեխաների համար, քանի որ իմ եւ շատերի խորին համոզմամբ՝ այս տարիքային փուլում երեխաները պարտադիր պետք է արվեստի որեւէ ճյուղում կամ ճյուղերում ինքնադրսեւորվեն: Եւ անգամ կապ չունի՝ հետագայում նա կդառնա պատգամավոր, նկարիչ, թե տնտեսագհետ, միեւնույն է, երեխայի մեջ արվեստի նկատմամբ սերն ու հետաքրքրություն առաջացնելը օգտակար է հենց նրա ընդհանուր զարգացման ու դաստիարակության համար: Ի դեպ՝ խոսքը միայն իմ դպրոցի մասին չէ. Ծնողը պետք է գիտակցի սրա կարեւորությունը եւ ընդհանրապես կապ չունի, թե որ արվեստի դպրոցը կընտրի իր երեխայի զարգացման համար»,- նշել է Աբել Աբելյանն ու շարունակել.
«Մեր դպրոցում ընտրելով, օրինակ, միայն պարը, երեխան կստանա գիտելիքներ նաեւ դերասանի վարպետության, երգեցողության, էթիկայի եւ այլ առարկաների մասին, ինչպես նաեւ կմասնակցի մանկական յոգային:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում