hetq.am-ը գրում է. 2017թ. մարտ ամսին Արա Խաչատրյանը, ցանկանալով ստուգել նոր կայքի համար դոմեյն անվան հասանելիությունը, մուտք է գործել օպերատորի կայք և զարմանքով հայտնաբերել, որ իրեն պատկանող abc.am դոմեյնի դիմաց այլևս իր անունը չկա գրված։
«Անմիջապես կապվեցի դոմեյնը գրանցած ընկերության հետ, - ասում է Արան, - պարզվեց, որ ես ինքս եմ պահանջել օպերատորի փոփոխություն, և գրանցումը «ՆԵԹՍԻՍ» ռեգիստրար ընկերությունից տեղափոխել «Էյ-Բի-Սի-Դոմեյն» ընկերություն, որի միջոցով էլ կատարվել է դոմեյնի բաժանորդի փոփոխությունը։ Դարձյալ ի զարմանս ինձ` այդ փոփոխությունը կատարվել է իմ իսկ գրավոր համաձայնությամբ. իբր ինձ պատկանող էլեկտրոնային փոստով նամակ եմ ուղարկել և հրաժարվել եմ դոմեյնից` հօգուտ ինչ-որ չինացու»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


