Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Միքայել Սրբազանը հոգևորականների ու քաղաքացիների հետ երթով շարժվում է դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։ |
***
Քիչ առաջ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։ |
***
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դուրս եկավ Վեհարանից իր փաստաբան Արա Զոհրաբյանի հետ, վերջինս ամփոփելով կատարվածը, հայտնեց, որ իրենք մեկնում են Քննչական կոմիտե․ «Ինքներս մեկնում ենք Քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու։ Մեքենաներով շարժվում ենք Մամիկոնյանց փողոց՝ Քննչական կոմիտե»,- ասասց Փաստաբանը։ |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապանյանի հետևից եկած ԱԱԾ հատուկջոկատայինները, կարմիրբերետավորներն ու դիմակավորված ոստիկանները լքեցին վեհարանի տարածքը։
ԱԱԾ–ն հայտնել է, թե ինչու են հեռացել վեհարանից առանց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի
Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
ԱԱԾ–ն քաղաքացիներին կոչ է անում չլարել իրավիճակը, իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին` չթաքնվել իրավապահ մարմիններից և «ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»։
Դիտեք նաև՝
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրդովվեք, բայց մի վախեցեք, զայրացեք, բայց մի զարմացեք․․․մարդն այս տարիներին բազմիցս հատել է կարմիր գծերը, ուղղակի մենք բավարար ուշադրություն չենք դարձրել։ Վերջինը Սամվել Կարապետյանի կալանքն էր, որից հետո Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել․․․ *** |
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ այժմ կատարվում է Էջմիածնում անընդունելի է, ես նույնիսկ իրավական հիմքերին չեմ անդրադառնում, կարող են դատարանից ինչ-որ թուղթ ցույց տալ, դա ավելի պակաս նշանակություն ունի հանրային ընկալումների առումով, քան այն, ինչ կնշեմ ստորև: |
***
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Երկար վերլուծելու կարիք չկա։ Բավական է նայել, թե ոնց են Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները «պայքարում» մեր երկիրը գրաված, մեր հայրերին ու որդիներին գլխատած, հայ ռազմագերիներին ամեն օր խոշտանգողների դեմ, և թե ոնց են ճնշում բոլոր նրանց, ովքեր անհամաձայն են, ովքեր պայքարել, պայքարում ու պայքարելու են թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ եկեղեցի, նախագահներ, գեներալներ, հասարակ մարդիկ։ Կապ չունի ով է, կարևոր է՝ դեմ է Հայաստանի կործանմանը։ Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում։ Ներողություն եմ խնդրում բոլորից, ով նեղվում է սա կարդալով։ Բայց մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը։ *** |
Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, բազմաթիվ աջակիցների հետ Մայր Աթոռում է՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Նրա խոսքով Էջմիածինը հոգևոր սնունդ ստնալու կենտրոն է․ «Կարմիր գծեր կան, որ պետք է չանցնեն։ Էջմիածինը ինչ-որ քրեական տարածք չի, որ գան ու փորձեն մարդկանց ձերբակալեն։ Պետք է հարգեն մեր մեծերին ու ինստիտուտները։ Պետք է խաղաղ ձևով ցույց տանք, որ համաձայն չենք նման մոտեցմանը»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ ոստիկաններն էլ առաջվա նման էնտուզիազմ չունեն, իրենք էլ են արդեն ամեն ինչ հասկանում։ Նրա խոսքով Էջմիածին տանող ճանապարհը բաց է, բոլորը կարող են գալ, որևէ սահմանափակում չկա։ |
***
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը: *** |
«Հաղորդագրություններին ծանոթանալով հասկացել եմ, որ խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքին։ «Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է։ Համարենք այն լինում է ցնցող, սուր խոսք, բայց Եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն՝ այստեղ մի ընտրություն կա, եթե ընտրում ես ժողովրդավարության ճանապարհը, ապա խոսքի ազատությունն ամենակարևոր արժեքն է, եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա խոսքի ազատությունը եթե իրականացնում ես սուր ձևով, ապա պետք է ականատես լինենք հազարավոր իրավապահների, այն էլ՝ Վեհարանում, այն էլ երբ տվյալ դեպքում խոսում ենք Սրբազան հոր մասին․․․Սա իսկապես աբսուրդ է, իրավական որևէ տրամաբանություն չունի»,- ասաց Վարդևանյանը։ Նրա խոսքով իրավական առումով լուծումը տեսնում է վարույթի կարճումը։ Փաստաբանն անդրադառնալով նրան, որ իրավապահները հեռացան Մայր աթոռից՝ խուսափելով բախումներից, ասաց որ իրավապահների համար էլ կան կարմիր գծեր: ***
|