▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ–ն Գյումրու քաղաքապետարան  է մտել

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

8 անձ, ներառյալ քաղաքապետ Ղուկասյանը, ձերբակալվել են  Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում նշված է․ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։

***

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա կոչը՝ ուղղված գյումրեցիներին․ «Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։
Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»։

***

***

Թարմացում․ Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին, գրում է ABC Media-ն։

Ղուկասյանի օգնականը նրանց հայտնել է, որ 60-70 հոգով մտել են քաղաքապետարան, համայնքապետին պառկեցրել հատակին ու ձերբակալել։

Ըստ Մանուկյանի՝ 6-րդ վարչությունն է ներխուժել  Գյումրիի քաղաքապետարանի շենք։

Մեկ այլ տեղեկատվության համաձայն՝Վարդան Ղուկասյանը դեռ ձերբակալված չի, հավաքված աշխատակիցները թույլ չեն տալիս դիմակավորված ուժայիններին դա անել․ այս մասին հայտնել են 24News-ին՝ նրա աշխատակազմից:

***

ԱԱԾ–ն Գյումրու քաղաքապետարան  է մտել։ Դիմակավորված հատուկ ջոկատայիները քաղաքապետարանում են, աշխատակիցները դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում է

***

Եկել են Գյումրի քաղաքապետարան՝ ձերբակալելու Վարդան Ղուկասյանին․ Հայտնում է Զարուհի Փոստանջյանը։

***

Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակներում. հայտնում են կոմիտեից։ Այս պահին այլ տեղեկություն չեն կարող հրապարակել, խոստացան` ավելի ուշ հայտարարություն տարածել։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее