▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել. ո՞ւմ է հրավիրել

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, մայիսի 18-ին 100-ից ավելի անհետ կորած զինծառայողների ծնողներ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրավերով Շիրակի մարզում` Արթիկի տարածաշրջանում, մատաղ ուտելու են գնացել: Մեր աղբյուրի խոսքով` մատաղ անելու արարողությանը ներկա են եղել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալը, Շիրակի մարզպետ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը և այլ ՔՊ-ական պաշտոնյաներ: Մեր աղբյուրը պատմեց, որ «մատաղից» հետո անհետ կորածների ծնողները լուսանկարվել են իշխանավորների հետ:
Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում տարակուսեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները` փոխարենը համախմբված պայքարի դուրս գալու, ՔՊ-ականների հետ համախմբված ուտել-խմելու են գնում: Բայց մենք տեղեկացանք, որ մի շարք ծնողներ նաև մերժել են հրավերը և չեն մասնակցել այդ հավաքույթին: Պարզ է, որ իշխանության տարբեր օղակներ զբաղված են հանրային դժգոհության օջախները մարելով, իսկ զոհվածների և անհետ կորածների հարազատների դժգոհությունը ՔՊ-ի համար ամենավտանգավոր դրսևորումներից է: Բայց որ այդ դժգոհությունը մարելուն կարող էր լծվել նաև ԱԱԾ տնօրենը, փոխանակ մեր երկրի առջև ծառացած անվտանգության խնդիրներով զբաղվի, արդեն բոլոր պատկերացումներից վեր էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее