▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ում Գազի Վարդանին տեղափոխել են Սամվել Կարապետյանի պահման խուց

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԱԾ-ում երեկ Գազի Վարդանին տեղափոխել են Սամվել Կարապետյանի պահման խուց․․․Երկու ընկերներով ԱԱԾ նկուղի նույն սենյակում են պահվում արդեն.. ինչպես որ Նիկոլի դեմ պայքարած 2 արքեպիսկոպոսները` Աճապահյանն ու Բագրատ սրբազանն են 2 ամիս նույն խցում․․․հիմա ԱԱԾ-ն ընկերներին ջուխտ-ջուխտ է բռնում․․․ փակում

Իբր խոհեմաբար նույն խցում են նստեցնում, որ էս մարդիկ իրենց դարդերով ու քաղաքական պլաններով կիսվեն, սրտները դատարկեն ու զապիս լինեն Նիկոլի համար․․․ ձուն գա խելքներիդ․․․

Հիշեցնեմ Գազի Վարդանը` Վարդան Հարությունյանը , 2 օր առաջ հապճեպ կալանավորվեց` 2018-ի հեղափոխությունից հետո առաջին ձնծաղիկ փիառ քրգործերից մեկով, որն արդեն կարճվել էր վաղուց ու չեն բացահայտվել, ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ։

Հիշում եք, 2018-ի թեժ շրջանում օդ ու ջրի պես պետք էին քրգործեր `ռուսական կապիտալի ու դրա հետ ասոցացվող դեմքերի դեմ, քանի որ հեղափոխականները ռուսաֆոբ ջահելներ էին։

Ու այդպես 7 տարի առաջ կարճված կարգոների գործը քաղաքական անհրաժեշտությամբ վերաբացել են նորից, որ երեւի դեպի ՌԴ տանող թելեր կտրվեն մեր ներքաղաքական դաշտում

Չէ որ դառը պատմական շրջան ենք ապրում Զանգեզուրի միջանցքով նոր պարտնյոր դարձած ԱՄՆ-ի դեմ հանկարծ միտինգ-բան չպլանավորվեն Սամվել Կարապետյանի թիմով։

Նշեմ, որ Վարդան Հարությունյանը 2 օր է կալանքի մեջ, իսկ ընկերը` Տաշիրի Սամվել Կարապետյանը արդեն 2 ամիս շարունակ ԱԱԾ կալանավայրից ուղերձներով հայերին ուրիշ Հայաստան է խոստանում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее