▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն մտել է Ազգային արխիվ. թշնամու հետ համագործակցող խումբ են բացահայտել

168.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Հայաստանի ազգային արխիվում ղեկավար խումբ է ձերբակալել թշնամուն նյութեր տրամադրելու համար:

«Ֆինանսիստ տնօրենը, որ գաղափար չունի արխիվից, ազատել է նրանց, բայց ինքը մնում է. տարօրինակ է, բայց փաստորեն կարողացել են ծածկադմփոց անել ու ինֆորմացիան գաղտնի պահել»,- ասել է Ազգային արխիվի՝ լրատվականի աղբյուրը:

Նրա խոսքով՝ էլեկտրոնային հասցեներով է ԱԱԾ-ն խմբի հետքի վրա դուրս եկել, և արխիվում բոլորը գիտեն՝ ովքեր են այդ պատմության առանցքում:
«Նախկին տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը, Ավագյան Գոհարը՝ գործող տնօրեն Արթուր Ստեփանյանի խորհրդականը, ով ամիսներ շարունակ դրսում եկեղեցիների փաստաթղթեր էր մշակում, մյուսը՝ թվայնացման բաժնի պետ Անահիտ Քոչարյանը: Խմբում են եղել Գոհարի եղբոր աղջիկը՝ Աննան, և Արուսյակը: Սոնյա Միրզոյանը տնային կալանքում է: Այս խումբը գրքեր ու տոհմածառեր է կազմել և մեծ գումարներ աշխատել միշտ: Դրսից են ղեկավարել ու ստացել պետքական փաստաթղթերը, որոնք փոխանցել են թշնամի երկրին»,- ասաց մեզ հետ կապ հաստատած իրազեկ անձը:

Աշխատակիցները համոզված են, որ տնօրենն էլ է տեղյակ եղել:
«Սրա մասին պետք է խոսվի, որ չթաքցնեն. դեռ չգիտենք՝ ինչ են փոխանցել՝ քարտեզներ, սեփականության վկայագրեր, պատմական նյութեր: Զարմացած ենք, որ մեկ շաբաթ է, ինչ ԱԱԾ-ն մտել է Արխիվի շենք, ու ոչ մի աղմուկ չկա: Արխիվի ղեկավար կազմը կոծկում է՝ իրենց մասնակցությունը կամ անգործությունը թաքցնելու համար: Արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը ներսում փակ ժողովին ասել է՝ փակել եմ գործը, արխիվը գաղտնիացնելու եմ, լրագրողներից հեռու: Դե իհարկե, այդպես հեշտ կլինի եղածն էլ ոչնչացնել»,- ասել է աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее