▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն գաղտնալսել է քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնին եւ նրա թիմակիցներին

armtimes.com-ի տեղեկություններով, ԱԱԾ-ն գաղտնալսել է քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագն Աբգարյանին եւ նրա թիմակիցներին: Գործում նաեւ այս գաղտնալսումներն են դրված ապացույցի հիմքում:

Ալավերդցի Վահագնը արդեն ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Բացի Ալավերդիի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելուց, Աբգարյանը մեղադրվում է նաեւ նույն քաղաքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար, ինչը, սակայն, ավարտին չի հասցվել: Մեզ հայտնի դարձավ, որ Ռոմիկ Մոսինյանը Փիրուզյանների ընկերն է, 2015 թվականին Ալավերդիի քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի մտերիմներից: Նրան սպանելու նախապատրաստության մասին իրապահներին հայտնի է դարձել վերջերս՝ Կամո Փիրուզյանի սպանության քրեական գործի շրջանակներում: Մեր տեղեկություններով, Ալավերդցի Վահագնը առայժմ հրաժարվում է ցուցմունքներ տալուց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее