▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ը ԵԿՄ Էջմիածնի գրասենյակում է, շենքը շրջափակված է. այստեղ է Վահրամ Բաղդասարյանը

ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շրջափակել են Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային կառույցի շենքը:

 

 

 

 

 

 

 

 

 

Տվյալ շենքում է գտնվում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով, սակայն,  լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ-ն ներսում չի եղել:

 

 

 

 

 

 

 

 

«Ես եկել էի ճշտում անելու, ներսում հանգիստ է, որևէ գործողություն չկա»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հաստատել էր, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի, ինչպես նաև քրեական հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի առանձնատանը:

Հիշեցնենք նաև, որ Էջմիածնում ցույցեր են իրականացվում ընդդեմ Մանվել Գրիգորյանի և նրա որդու՝ Կարեն Գրիգորյանի: Էջմիածնի փողոցները երեկվանից փակ են: 

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին:

 

Նա մասնավորապես գրել էր. «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»:

Նշենք, որ այսօր Դոն Պիպոն բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

Կարդացեք նաև՝ Դոն Պիպոն բերման ենթարկվեց

Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее