Ըստ տեղեկությունների՝ այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տանը։ Այս մասին հայտնում է ԼՈւՐԵՐ․com-ը:
Ալեքսանյանին աշխատակիցները տանից հանել են դուրս և տան ներսում իրականացնում են օպերատիվ աշխատանքներ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դիմակավորված ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ:

Հավելենք նաև, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:

Տեղեկացնենք, որ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տվյալ թեմայի շուրջ ևս տեղեկություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Այսօր առավոտյան առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն:


