▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ա Թի Վի-ն ստեղծում է իր ընտանիքը

ATV հեռուստաընկերությունը ստեղծում է իր ընտանիքը

Առաջնորդվելով հեռուստատեսային ոլորտի ժամանակակից միտումներով՝  Ա Թի - Վի – ն  ներկայացնում է 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիքները, որոնք կգոհացնեն ամենատարբեր հեռուստալսարանների ներկայացուցիչներին:

Կինոման: Հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտված ֆիլմերը, նոր մեգահիթեր Կինոմանի եթերում:

Հայ TV: Ալիք, որտեղ կհնչի բացառապես հայկական երաժշտություն՝ հայտնի և  սիրված հայ արտիստների  կատարմամբ:

Թավա TV: Որսորդություն, ձկնորսություն, խոհանոցային հաղորդումներ և այլ ժամանցային նախագծեր նախատեսված թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար:

Բազմոց TV: Վերջին տարիների բազմամիլիոնանոց լսարան գրաված լավագույն հեռուստասերիալները:

Ֆիլմզոն: Անիմացիոն մուլտֆիլմեր, ծիծաղաշարժ կոմեդիաներ մեծահասակների համար:

Եվ այսպես, Ա Թի – Վի - ի 5 նոր երանգները եթերում կլինեն մայիսի 1 – ից Հայաստանի ամբողջ տարածքում գործող գրեթե բոլոր կաբելային ընկերությունների հեռուստացանցում: Այսպիսով մենք կատարում ենք կայուն զարգացման ուղղությամբ մեր հաջորդ հստակ քայլը՝ ընդլայնելով ոչ միայն սփռման աշխարհագրությունը, այլև ժանռային ուղվածությունը:

Փնտրեք 5 նոր Ա Թի-Վի և Ձեր հեռուստատեսային օրը դարձրեք առավել գունեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее