▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

99 տարվա մասին խոսակցությունն առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ. Արարատ Միրզոյանը` «Թրամփի ուղու» մասին 

99 տարվա մասին խոսակցությունն առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ. Արարատ Միրզոյանը` «Թրամփի ուղու» մասին 

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԳ նախարարը հավաստիացրել է, թե ժամկետ, տեխնիկական այլ մանրամասներ դեռ պետք են քննարկենք։ «Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»,–  պնդեց նա։

ՀՀ ԱԳ նախարարի համար երկիր տարածքով տարբեր տարանցիկ ուղիների, նավթամուղների, մալուխների անցումը, դրանց բացումը կամ վերակառուցումը ավելի կարևոր է, «և եթե կուզեք` շատ ավելի լուրջ, քան ռազմական առումով, դրանք անվտանգային երաշխիք են տալիս»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը օգոստոսի 8–ի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ–ն վարձակալում է 99 տարով ճանապարհը։

Պետրոս Ղազարյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում Սյունիքով Ադրբեջանին տրվող ճանապարհի շուրջ հանրությանը հուզող հարցերը փորձեց տալ զրուցակցին.

-Ո՞ւմն է լինելու էդ հողը:
-Այսինքն, էդ հարցը ծագո՞ւմ ա,- հարցին հարցով պատասխանեց Միրզոյանը:
-Էդ հողը մենք 99 տարով տալիս ենք ինչ-որ մեկին:
-Ի՞նչ 99, ո՞վ ա ասել 99 տարի:
-Լիքը մարդ:
-Ուղիղ հարց, ուղիղ պատասխան` էդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը, որից օգտվելու են այդ թվում և ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը: 99 տարվա մասին խոսակցությունը առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ: Ինչո՞ւ եմ ասում` առայժմ. ուզում եմ նորից շեշտել` պայմանավորվածություն կա այն բաների մասին, որը գրված է և հրապարակված: Ժամկետ, որևէ այլ տեխնիկական մանրամասներ դեռ պիտի քննարկվեն,- բացատրեց Արարատ Միրզոյանը:
-Այսինքն, որևիցե կերպ դա հողին չի՞ վերաբերվի,- փորձեց հստակեցնել Պետրոս Ղազարյանը:

-Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել,- հավատացրեց ԱԳ նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее