1990-ականներին մեզնից ով չէր երազում շիկահեր գանգուրների մասին, ինչպես Իդեն Քեփվելինն էր, իդեալական մաշկի մասին, ինպիսին փարիզուհի Էլենինն էր, այնպիսի կազմվածքի մասին, ինչպիսին Միլագրոսինն էր: Մինչ համացանցային բումը ամեն օր մենք այս հերոսուհիներին էինք համարում գեղեցկության չափանիշ:
Էլենը՝ «Էլենն ու ընկերները» սերիալից
Դերասանուհի Էլեն Ռոլլեին «Էլենն ու ընկերները» կուլտային սերիալից բաժին է ընկել փարիզցի ուսանողուհու դերը: Նկարահանումների պահին նա 26 տարեկան էր, սակայն թեթև չեզոք դիմահարդարումը ու երկար մազերը նրան ավելի երիտասարդացնում էին: Հետաքրքիր է, որ անձամբ դերասանուհին տարիներ անց էլ գրեթե չի փոխվել:
Դոննա Հեյվորդը՝ «Թվին Պիքսից»
Դևիդ Լինֆի միստիկական սերիալը լի է անսովոր կանացի կերպարներով: Հենց նրա անմեղ ու զգուշավոր կերպարի համար էր հանդիսատեսը ավելի շատ մտահոգվում: Սերիալի էկրան բարձրանալուց հետո դերասանուհի Լարա Ֆլին Բոյլին մամուլը ճանաչեց Հոլիվուդի ամենագեղեցիկ աղջիկ: Ցավոք, Դոննայի դերը նրա կարիերայում ամենանշանակալի դերն էր: Նրա մյուս դերերը հաջողություն չունեցան:
Միլագրոս Էկսպոսիտոն՝ «Վայրի հրեշտակից»
Սերիալի հերոսուհին բնական, մի քիչ տղայական, սակայն գայթակղիչ հերոսուհի էր: Նատալի Օրեյրոն գրավում էր տղամարդկանց:
Իդենը՝ «Սանտա Բարբարայից»
90-ականներին բոլոր երիտասարդ աղջիկները երազում էին նմանվել դերասանուհի Իդենին: Նրա ու Կրուզ Կաստիլյոյի սիրային հարաբերություններին հետևում էին սրտի հատուկ թրթիռով: Նա սերիալների իսկական ոճային հերոսուհի էր: Նա հաջողությամբ է իր մեջ համադրում սեքսուալությունը ու գործնական կնոջ խստությունը:
Սքալլի գործակալը՝ «Գաղտնի նյութերից»
Թվում է, թե գործակալ Սքալլին ոչ մի կերպ չի համապատասխանում սեքս խորհրդանիշի կոչմանը՝ ոչ ունի փարթամ մարմնամասեր, ոչ հոլիվուդյան գանգուրներ, ոչ զգայուն շուրթեր: Բայց տեսնելով Ջիլիան Անդերսոնին, սցենարիստ ու պրոդյուսեր Քրիս Քարտերը հայտարարեց, որ հենց այդպես էլ պատկերացնում է գործակալ Սքալլիին: Ու նա չսխալվեց:
Աղբյուրը՝ Blog.1in.am