«Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ պերեկուռ են անում: Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևիցե աշխատանք չի կատարվում: Նախ և առաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել: Շատ կոշտ մարզպետներին, բոլորին իրենց տարածքներում, կոշտ, չափազանց կոշտ, քանի անգամ ա գնում եմ, հատուկ նայում եմ, ինն անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն էնպես արեք, որ մենք կարողանանք հետևենք»,- այս մասին այսօր Կառավարության նիստի սկզբում ասաց Կարեն Կարապետյանը` հանձնարարական տալով համայնքների ճանապարհների վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարեց 10-օրյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել տեսլական` սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրների լուծման վերաբերյալ:
Ըստ Կարեն Կարապետյանի` վերջին շրջանում կատարած բազմաթիվ այցելություններից պարզ է դարձել, որ համայնքային, մարզային և գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների խնդիրներին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել:


