▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9 ամսական հղի Անահիտ Պողոսյանը հայերեն երգով հիացրեց, սակայն չանցավ «Голос»-ի հաջորդ փուլ

 

 

Ռուսական առաջին ալիքով մեկնարկել է «Голос» նախագծի «մարտեր» փուլը: Հղիության 9-րդ ամսում գտնվող Անահիտ Պողոսյանն այս փուլում ներկայացել է Լադիսլավ Բուբների հետ: Երգչուհին նախ հայերեն է երգել, ապա Բուբների հետ կատարել Էռոս Ռամազոտիի հայտնի երգերից մեկը:

Անահիտը, սակայն չի անցել հաջորդ փուլ, քանի որ նրա մարզիչ Պելագեյայի կարծիքով` Անահիտը շուտով մայր է դառնալու, իսկ երեխան ամենակարևորն է:

Հավելենք, որ Ալեքսանդր Գրադսկին այս ելույթի մասին ասաց, որ ամեն ինչ հիանալի էր բացառությամբ սկզբի հատվածի, որովհետև այն հոյակապ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее