▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

86-ամյա կնոջը կիսաքաղց են պահել,մինչև հոգեկանը խանգարվել է. հարսն ահազանգում է

Hayeli.am-ը գրում է. «86-ամյա սկեսրոջս խաբել և ծայրահեղ վիճակի մեջ է գցել Ջերմուկ քաղաքում հայտնի գործարար, հյուրանոցի սեփականատեր Լևոն Մարգարյանը: Մեկ սենյականոց բնակարանը յուրացնելու նպատակով Մարգարյանը խոստացել է խնամել Ելենա Պետրովնային՝ լավ ապրուստով ու պայմաններով: Պայմանով, որ ծեր կնոջ մահից հետո բնակարանը մնա իր ընտանիքին»,- կայքի հետ զրույցում պատմել է ռուսաստանաբնակ Էմմա Ուլյանենկոն:

Տիկին Էմմայի փոխանցմամբ՝ սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ ընտանիքով մշտական բնակության են մեկնել Ռուսաստան: Սկզբում սկեսրոջ հետ բնակվել է դուստրը՝ Նոնան, ով ամուսնանալուց հետո տեղափոխվել է ամուսնու բնակարան:

Մինչև 2012 թվականը թոռնիկը եղել է Հայաստանում: Վերջինս փաստում է, որ 15 տարի շարունակ տատիկը   աշխատել է Լևոն Մարգարյանին պատկանող հյուրանոցում և համապատասխանաբար չի վճարվել:

«Ամուսինս ծանր վիրահատություն տարավ, մենք ահավոր վիճակում էինք: Այս խառը օրերին սկեսրոջս գործատուն համոզել է ծեր կնոջը, որ բնակարանը գրանցի իր անունով: Երբ ես վերջերս եկա՝ Հայաստան, որ սկեսրոջս ինձ հետ տանեմ, պարզեցի, որ նա ապրում է սարսափելի պայմաններում: Մեր նախկինում լավ կահավորված տունը խոզաբնի էր վերածվել: Պարզվեց, որ Աշոտ Մարգարյանի դուստրերը յուրացնում են անգամ Ելենա Պետրովնայի թոշակը ու խեղճ կնոջ սեղանին միայն հաց են դնում: Ծանր սթրեսի պատճառով ծեր կինը հոգեկան խանգարում է ստացել: Պատկերացրեք՝ ամիսներով չէր լողացել: Ջուր եմ տաքացրել ու լողացրել: Սարսափելի վիճակում էր: Ներակումներ և նորմալ սնունդ ստանալուց հետո պատմեց կատարվածը: Ավելի ուշ իր ձեռքով գրություն գրեց, որ պահանջում է վերադարձնել իր տունը»,-պատմել է Էմմա Ուլյանենկոն՝ հավելելով, որ եթե անգամ արդեն հնարավոր չէ ետ բերել կորցրած բնակարանը, ինքը ցանկանում է պատռել Լևոն Մարգարյանի դեմքը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее