▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 տարեկան էրիկը չարորակ փափուկ հյուսվածքային ուռուցքային ախտահարում ունի. բուժման համար գումար է անհրաժեշտ

 

Զաքարյան Էրիկը 8 տարեկան է: Ապրում է Հայաստանում, սովորում 3-րդդասարանում: Աշխույժ, խելացի ու լավ սովորող բալիկ է: Երազում է դառնալ իրավաբան: Սակայն այս տարվա հունվարի սկզբին բժիշկները փոքրիկի մոտ չարաբաստիկ ՉԱՐՈՐԱԿ ՓԱՓՈՒԿ ՀՅՈՒՍՎԱԾՔԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄ հայտնաբերեցին: 

Էրիկը դեռ չգիտի իր դաժան հիվանդության ու դրա հետևանքների մասին և ապրում է իր մանկական առօրյայով, սակայն հիվանդությունը՝ բժիշկների պնդմամբ, շատ արագ է զարգանում: Ցանկացած օրվա կորուստը ճակատագրական է։ ԷՐԻԿԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԲՈՒԺՈՒՄԸ ՇՈՒՏ ՍԿՍԵԼՈՒՑ Է ԿԱԽՎԱԾ։
Հիվանդությունը Հայաստանում բուժելու ոչ մի հնարավորություն չկա, պիտի բուժվի Գերմանիայում: Այս հիվանդության բուժումը 1-2 տարի կտևի ու բավական մեծ ֆինանսական օժանդակության կարիք կլինի: Թանկարժեք բուժումը փոքրիկի ընտանիքի համար անհասանելի երազանք է: Էրիկի առողջությունը, ապագան, երազանքները և անհոգ մանկությունը հիմա միայն բարի մարդկանց ու Աստծո հույսին է:

Կանխավ շնորհակալ ենք ցանկացած կարեկցանքի և օգնության համար…

Էրիկի ծնողների հետ կարելի է կապվել հետևյալ 
հեռ.` +374-77 47 -55 - 31 (Viber, WhatsApp) , +374-93 39 - 66 - 33 (Viber)

Gmail` qristinehzaqarian@gmail.com, 
     Հաշվեհամարներն են
     ACBA CREDIT AGRICOLE bank 220531811630001 USD
     220531817207000 AMD 
     220531810194958 RUR
     838216196 Idram
     Զաքարյան Նունե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее