▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 ամսվա համատեղ կյանքից հետո Նաիրա Մովսիսյանն ու Վան Հակոբյանն ամուսնալուծվել են

Դիտեք նաև՝

​​​​​​​

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում չէր ցանկացել խոսել իր ամուսնու` Վան Հակոբյանի` իր հղիությունը հաստատող լուսանկարի մասին.

«Ինքը թող պապա դառնա: Ես ոչինչ չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ դա իմ անձնականն է: Ես տեղյակ չեմ և չեմ տեսել նման լուսանկար, իսկ եթե նման լուսանկար կա՝ դա նրա ցանկությամբ է արված: Ես այլևս լրատվամիջոցների հետ չեմ կիսվի իմ անձնական կյանքի մասին, քանի որ երբ խոսում եմ իմ անձնականից՝ շատերը ճանաչում են ձեռք բերում ու ինքնահաստատվում»:

Նրա պատասխանից հետո, Asekose.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք դերասանուհին ամուսնալուծվել է, վերջինս ասաց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ:

Փոխարենն իրենց  ամուսնալուծության լուրը  BlogNews.am-ին հաստատել է  Վան Հակոբյանը` նշելով.

«Նաիրան շատ լավ մարդ է, շատ լավ անձնավորություն, պարզապես մենք իրար չենք հասկացել և վերջ: Հիմնականում այս էր խնդիրը. հասկացանք, որ շտապել ենք և մեկս մյուսի համար չենք ստեղծված: Այնպես չէ, որ կռվով ենք բաժանվել»:

Հավելենք, որ Asekose.am-ը նույնպես ցանկացավ մեկնաբանություն ստանալ Վան Հակոբյանից, սակայն վերջինիս խոսքով` ինքը չի ցանկանում խոսել այդ թեմայով:

Հեղինակ` Աննա Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее