
73-ամյա երգչուհի Թինա Թյորները ամուսնալուծությունից 37 տարի անց որոշել է կրկին ամուսնանալ: Նա հայտարարել է, որ շվեյցարական քաղաքացիություն ստանալուց հետո կամուսնանա երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ: Ի դեպ, Բախի և Թյորների տարիքային տարբերությունը 20 տարի է. այս մասին հաղորդում է գերմանական Vogue-ն: Հավելենք, որ Թյորներն ու Բախը հանդիպում են արդեն 27 տարի:


