▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

72-ամյա վարորդը բախվել է արաբ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսին. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Մասիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ռազմիկ Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GA 830 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արտյոմ Մամբրեյանի վարած Neoplan մակնիշի 25 ՕՕ 219 համարանիշի ավտոբուսը, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու նրա ուղևորուհին՝ Մաիսիսի բնակչուհի՝ 49-ամյա Սուսաննա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mitsubishi-ի վարորդն է եղել, ով բախվել է իր առջևով ընթացող ավտոբուսին, որտեղ եղել են արաբ տուրիստներ։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее