▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

70 օր պահել են շղթայված և դեմքը փակած. «Շինանյութի Սերգեյի» որդին մանրամասներ է պատմել

Ռուսաստանի հետ սահմանին ձերբակալվել են 22-ամյա մի կին և նրա հետ ապրող 41-ամյա տղամարդը: Քրեական զույգին կասկածում են փրկագին ստանալու նպատակով մարդկանց առևանգելու մեջ: Այս մասին հայտնել է Կիևի ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն:

«Հայաստանի քաղաքացիներ երկու զարմիկների առևանգել են մայրաքաղաքի բանուկ հատվածում, անցորդների աչքի առաջ և տանը պահել 70 օրվա ընթացքում: Ազատման համար փրկագին են պահանջել հայտնի հայ գործարարից՝ տղաներից մեկի հորից: Գումարը փոքր չի եղել՝ 5 միլիոն դոլար բիթքոինով»‚- նշել է նա:

Ինչպես հայտնել են ազգային ոստիկանության մամուլի ծառայությունում‚ հանցագործներին հաջողվել է գտնել‚ երբ նրանցից մեկը փախուստի է դիմել: Նա կոտրել է պատուհանը և երկրորդ հարկից թռել‚ կարողացել զանգահարել ոստիկանություն:

Առևանգողներին ձերբակալել են այն պահին‚ երբ նրանք պատրաստվում էին Ռուսաստանի տարածք մտնել: Նրանք կալանավորվել են‚ չեն ճանաչում իրենց մեղքը:

Եղբայրների խոսքով՝ իրենք 70 օր շղթայված են եղել‚ դեմքերը փակած վիճակում, որպեսզի չտեսնեին հանցագործներին։ Գերիների հետ լավ են վարվել, կերակրել են։

Աղբյուր` ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее