Վերջերս համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ հայտնի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը սիրավեպ ունի իր հաղորդման՝ «Поле чудес»-ի աշխատակցուհիներից մեկի՝ 34-ամյա Ռիմա Ագաֆոշինայի հետ, ով, իբրև թե, այս ամառ 70-ամյա հաղորդավարին դուստր է պարգևել: Ավելին, նշվում էր, որ Յակուբովիչը հեռացել է իր ընտանիքից հանուն այդ կնոջ:
Օրերս այս թեմայով լրագրողներին հաջողվել է կապ հաստատել անձամբ Ռիմայի հետ, ով ասել է.
«Սա ուղղակի ծիծաղելի է: Ես ոչ մի սիրավեպ չունեմ Լեոնիդ Յակուբովիչի հետ: Ես ամուսնացած եմ, ունեմ հրաշալի ամուսին և մենք մեծացնում ենք մեր մի քանի ամսական դստերը»,- պարզաբանել է 34-ամյա Ռիման:
Իսկ երբ ԶԼՄ ներկայացուցիչները կապ են հաստատել Յակուբովիչի հետ, վերջինս նույնպես նշել է, որ նման բան չկա և չի էլ կարող լինել:
«Այդ ամենը հերյուրանք է»,- ասել է Լեոնիդ Յակուբովիչը՝ եզրափակելով իր խոսքը: