▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 հայտնիներ, ում մահը կապում են Իլյումինատների գաղտնի կազմակերպության հետ

Հայտնիները չեն դադարում քննարկման առարկա դառնալ նույնիսկ մահվանից հետո։ Եվ երբ նրանց մահվան հանգամանքները բնական չեն, որոշ մարդիկ առիթը բաց չեն թողնում դավադրության տեսություններ հյուսելու նրանց մասին։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե որ հայտնիների մահներն են կապվում Իլյումինատների գաղտնի կազմակերպության հետ։

 7  Ուիթնի Հյուսթոն

shutterstock_Whitney Houston

Ուիթնի Հյուսթոնի մահը, թերևս, ամենից շատ քննարկման առարկա դարձած մահերից մեկն էր։ Շատերը հավատացած են, որ լեգենդար երգչուհու հաջողությունը, ում երաժշտությունն ապրել է սերունդներ շարունակ ու դեռևս ապրում է մինչև այսօր, այդպիսին չէր լինի, եթե նա չմիանար Իլյումինատների կազմակերպությանը։ Իր գործունեության մեկնարկից ի վեր նա հաջողության հասավ, ու նրա հաջողությունը գնալով աճում էր։ Ասում են, որ երբ 2012թ․-ին նրան լոգարանում գտան՝ կոկաինի գերդոզավորումից մահացած, այդ ամենն իրականում նրա «տերերի» ձեռքի գործն էր։ Նրա պայմանագիրն արդեն լրացել էր, և նրանից պարզապես ազատվել էր պետք։

 6  Ջոն Ֆ. Քենեդի

Joh Kennedy

Ասում են, որ Քենեդին աշխատում էր Իլյումինատների համար, ինչպես և Ամերիկայի բոլոր մյուս նախագահները, ովքեր մտնում են օվալաձև գրասենյակ։ Ինչպես երևում է՝ նա արդեն հոգնել էր նրանց պահանջներից ու սկսել էր դիմադրել նրանց առաջընթացին։ Երբ սա պատահեց, նրա ճակատագիրն արդեն վճռված էր։ «Տերերը» 1963թ.-ի նոյեմբերի 22-ին նրան բառացիորեն հեռացրեցին իրենց ճանապարհից։

 5  Մայքլ Ջեքսոն

shutterstock_Michael Jackson

Ուիթնին մահացավ այն ժամանակ, երբ փորձում էր վերադառնալ երաժշտության ինդուստրիա։ Նա արդեն աշխատել էր մի քանի ձայնագրությունների վրա, և ամեն ինչ կարծես լավ էր ընթանում, ինչպես և Մայքլ Ջեքսոնի դեպքում։ Նրա վերադարձի համերգի տոմսերն արդեն վաճառվել էին. Լոնդոնն անհամբեր սպասում էր 2009թ.-ի հունիսին կայանալիք համերգին, սակայն նա չհասցրեց ներկայանալ այդ համերգին։ Որպես նրա մահվան պատճառ նշվում են մարդասպանությունը և սրտի կանգը։ Նա Իլյումինատների կազմակերպության անդամ էր, սակայն մինչև իր մահը նա ելույթ էր ունենում նրանց դեմ ու ամեն ինչ կառավարելու նրանց ծրագրերի մասին, ինչպես նաև այն մասին, որ նրանք ցանկանում էին սպանել իրեն։

 4  Ջոն Լենոն

John-Lennon

Ջոն Լենոնի մահվան դեպքը կապում են նրա չափազանց հայտնի ու ազդեցիկ լինելու հետ, որը հարմար չէր նրանց համար, ովքեր իրենք են որոշում՝ ով և որքան ազդեցիկ կարող է լինել։ Ժամանակի ընթացքում նրա կողմից ձեռք բերված համբավն այնքան անհանգստացնող էր, որ նույնիսկ ԱՄՆ Ներգաղթի և հպատակագրման ծառայությունն արդեն փորձում էր նրան արտաքսել երկրից։ Ներգաղթի և հպատակագրման ծառայությունից բացի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն մշտապես նրան հսկողության տակ էր պահում։ Լենոնի ամենամեծ սխալն ինդուստրիայում արմատավորված չարիքների մասին բարձրաձայնելն էր։ Դավադրությունների տեսությունների հեղինակների պնդմամբ՝ նրան սպանողի ուղեղն իլյումինատների կողմից կառավարման տակ է եղել սպանության պահին։

 3  Մարտին Լյութեր Քինգ

Dr. Martin Luther King Jr.

Մարտին Լյութեր Քինգի սպանության պատճառը նույնպես նրա չափից շատ ազդեցիկ լինելն էր։ Իլյումինատները սիրում են, երբ ինչ-որ մեկը զանգվածներ է հավաքում հորդաներով, սակայն երբ այդ համբավը վտանգ է ներկայացնում նրանց ծրագրերի համար, անհրաժեշտ է լինում չեզոքացնել այն։ Իհարկե, Մարտին Լյութեր Քինգն ազդեցիկ անհատ էր, կասկած չկա, սակայն, երբ նա ոտքի կանգնեց ու հայտարարեց, որ խոշոր կորպորացիաներն աջակցում են Վիետնամական պատերազմին, որի օգուտներն այս կորպորացիաները վայելում են արդեն տարիներ շարունակ, նա դարձավ իլյումինատների թիրախը, որից նրանք ազատվեցին 1968թ․-ի ապրիլին։

 2  Աբրահամ Լինքոլն

Abraham Lincoln

Խոշոր բիզնեսներն ու կորպորացիաները միայն ժամանակակից աշխարհի խնդիրները չեն, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Լինքոլնն արդեն իսկ պայքարում էր դրանց դեմ։ Խնդիրը կայանում էր նրանում, որ կորպորացիաները սկսում էին վտանգ ներկայացնել Հարավային կոնֆեդերացիայի համար։ Եվ քանի որ Լինքոլնն արդեն սկսել էր խոսել ընդդեմ այն իշխանությունների, որոնք ցանկանում էին ամեն ինչ իրենց ձեռքն առնել, դարձավ նրանց թիրախը, ում հարկավոր էր հեռացնել ճանապարհից։ 1865թ․-ի ապրիլին Լինքոլնն արդեն չկար։ Նա բազմաթիվ առիթներով խոսել է այս կորպորացիաների դեմ և այն մասին, թե ինչպես են դրանք փորձել օգուտ քաղել տնտեսությունից ամենաստոր ճանապարհներով՝ միևնույն ժամանակ կողոպտելով երկիրը խաղաղ ժամանակներում։

 1  Թուփակ Շակուր

Tupac Shakur

Թուփակի դեպքը տարբերվում էր։ Երաժշտական ինդուստրիայում հայտնված երիտասարդ սևամորթ տղայի համար, ով ռասայական խտրականության բարդությունների առաջ էր կանգնած, բարդ կլիներ առաջ գնալ։ Հենց այս պատճառով, ասում են, նա հաջողության հասնելու համար ծախել է իր կյանքը՝ այն փոխանակելով հաջողության ու փառքի հետ։ Մինչև 25 տարեկանը նա արդեն չափազանց հայտնի էր և այնպիսի հանդիսատես ուներ, որին կարող էր բարձրաձայնել ու թելադրել իր միտքը։  Եվ քանի որ նրա գաղափարներն ու իլյումինատների տեսլականը ոչ մի կերպ չէին համընկնում, նրա ժամանակն արդեն լրացած էր համարվում։

Աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее