Life.panorama.am-ը գրում է. Գլխուղեղի ուռուցք ախտորոշմամբ 7-ամյա Ռոզա Ավանեսյանի բուժման համար 2 միլիոն դրամ է փոխանցվել երեխայի ընտանիքին: Այս մասին մեզ հետ զրուցում ասաց երեխայի մայրը՝ տիկին Նելլին: Նա նշեց, որ երեխայի բուժման նպատակով գումար փոխանցած բարերարը չի ցանկանել հրապարակել իր անունը:
Երեխայի մայրը մեզ հետ զրույցում ասաց, որ Մոսկվայում կատարված վիրահատությունը բարեհաջող է անցել, բարեբախտաբար ուռուցքը բարորակ է եղել: Այժմ երեխան երկարատև բուժման կուրս պետք է անցնի: Փետրվար ամիսին նրանք դարձյալ մեկնելու են Մոսկվա՝ հետազոտվելու և բուժման հերթական կուրսը ստանալու համար:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում