ԱԻՆ-ն իր մասնագիտական տոնը դիմավորում է բավականին խոշոր մարտահրավերներ հաղթահարած: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը` նկատելով, որ վերջին 20 օրվա ընթացքում 3 խոշոր հրդեհաշիջում է իրականացվել՝ Արտավան համայնքում, «Խոսրովի անտառ» արգելոցում և «Նաիրիտ» գործարանում:
Փոխախարարն ԱԻՆ ձեռքբերումներից է համարում հոգեբանական կենտրոնի ստեղծումը, որ աշխատանք է իրականացնում ոչ միայն դեպքի վայրում, այլև ԱԻՆ աշխատակիցների հետ:
«2017 թվականից հունվարից առ այսօր գրանցվել է ինքնասպանության վերաբերյալ 410 ահազանգ, որից 117 իրագործվել է, 275 –ի դեպքում հաջողվել է այն կանխել, իսկ 18-ի դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպան լինել»,- նշել է Դավիթ Կարապետյանն՝ ընդգծելով, որ հոգեբանական կենտրոնը կարևոր է հատկապես ինքնասպանությունների կանխարգելման տեսանկյունից::
7-ամսում Հայաստանում 117 մարդ ինքնասպան է եղել, 275 փորձ կանխվել է. ԱԻՆ փոխնախարար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


