Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «6 զոհ ա եղել, ոչ միայն չեն ցավակցել, այլեւ ափսոսացել են սգի օր հայտարարեն: Փոխարենը քարոզակրթարշավ են անում ու առօրյա կյանք գլորում: 6 զոհ երկրում, որը դեմոգրաֆիական փոսի մեջ ա ու ամեն մեկի կյանքը պետք է աչքի լույսից թանկ լիներ»:
Հիշեցնենք, որ Ճամբարակում երեկ փլատակներից դուրս է բերվել 5 զոհերի մարմինները։ Այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։ «Երևան տեղափոխված երեք տուժաներից մեկի՝ 67-ամյա տղամարդու կանքը ցավոք փրկել չի հաջողվել։ Մյուս երկուսի վիճակը միջին ծանրության է, նրանք շարունակում են գտնվել բժիշկների հսկողության տակ»,- ասել են Առողջապահության նախարարությունից։ |