Բելոռուսում մեկնարկել է «Славянский базар» ամենամյա երաժշտական մրցույթը, որի բեմում, մինչև մրցութային օրերը, ելույթ են ունենում նաև ռուսական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչները: Այս անգամ բացման արարողության ժամանակ հանդիսատեսի ուշադրությունն ամենից շատ գրավել են 63-ամյա Իրինա Ալեգրովան և 66-ամյա Վալերի Լեոնտևը, ովքեր բեմ են դուրս եկել, ըստ հանդիսատեսի, չափազանց սեքսուալ հագուստով:









