Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
8 անձ, ներառյալ քաղաքապետ Ղուկասյանը, ձերբակալվել են Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում նշված է․ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։
***
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա կոչը՝ ուղղված գյումրեցիներին․ «Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։
Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»։
***
***
Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին, գրում է ABC Media-ն։
Ղուկասյանի օգնականը նրանց հայտնել է, որ 60-70 հոգով մտել են քաղաքապետարան, համայնքապետին պառկեցրել հատակին ու ձերբակալել։
Ըստ Մանուկյանի՝ 6-րդ վարչությունն է ներխուժել Գյումրիի քաղաքապետարանի շենք․ «Կանայք վախեցած լացում էին։ Պարալիզացրել են քաղաքի աշխատանքը», -նշել է նա։
Մեկ այլ տեղեկատվության համաձայն՝Վարդան Ղուկասյանը դեռ ձերբակալված չի, հավաքված աշխատակիցները թույլ չեն տալիս դիմակավորված ուժայիններին դա անել․ այս մասին հայտնել են 24News-ին՝ նրա աշխատակազմից:
Դիտեք նաև՝
***