▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 ամսական Նարեկի մայրը լքել է երեխային «Մուրացան» հիվանդանոցում. փոքրիկն առողջական խնդիրներ ունի

Shamshyan.com-ը գրում է. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական Նարեկին խնամում են բժիշկները՝ տնօրեն Բագրատ Բավեյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոքրիկի մայրը երեխային թողել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և հեռացել: Նորածնին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ երեխայի մոտ առկա են եղել առողջական որոշ խնդիրներ:

Երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կտեղափոխվի մանկատուն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее