▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

51-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվում է 21-ամյա հարսը. նոր մանրամասներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանում, հունիսի 15-ին տեղի ունեցած սպանությունից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հունիսի 15-ի կեսօրին 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կիսամերկ վիճակում տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 51-ամյա Գ. Հ.-ի դին։

Աղբյուրի փոխանցմամբ, նշված սպանության մեջ կասկածվում է Գ. Հ.-ի 21-ամյա հարսը. ըստ տեղեկությունների, սկեսրայրը փորձել է սեռական բնույթի ոտնձգության ենթարկել հարսին, վերջինս դիմադրել է և ինքնապաշտպանության նպատակով արդուկով հարվածել է նրան, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее