Համացանցում են հայտնվել 46-ամյա երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նոր սեքսուալ լուսանկարները, որոնք արված են «Marie Claire» ամսագրի համար:
«Երբ երիտասարդ եք, ուզում եք ցնցել մարդկանց, բայց ես դրա կարիքը չունեմ: Ես հաճախ եմ հայտնվել սեքս սկանդալների մեջ, բայց միշտ շատ պարկեշտ աղջիկ եմ եղել: Ես չէի կարող լինել ինչ -որ մեկի հետ, եթե սիրահարված չլինեի նրան, իսկ դա աջուձախ ման եկող սանձարձակ աղջկա հակադիր կերպարն է»,- ամսագրին տված հարցազրույցում ասել է երգչուհին:

